12:58  ,  27 դեկտեմբերի, 2014

Ֆալկաո. Հասկանում էի, որ երկար չեմ մնա «Աթլետիկոյում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ «Աթլետիկո» տեղափոխվելուց հետո շատ արագ հասկացել էր, որ երկար չի մնալու Մադրիդում:  Կոլումբացին նման ցանկություն է ունեցել ակումբի ֆինանսական վիճակի պատճառով:

«Հասկացել էի, որ երկար չեմ մնա «Աթլետիկոյում»  ֆինանսական վիճակի պատճառով: Նրանք մշտապես ասում էին, որ պատրաստվում են ինձ հանել տրանսֆերի»,- Ֆալկաոյի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ այժմ Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակոյին» եւ անգլիական ակումբում խաղում է վարձավճարով: Կոլումբացին մադրիդյան ակումբում խաղացել է 2011-2013-ի ընթացքում:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում