22:57  ,  26 դեկտեմբերի, 2014

Հովանավորները երես չեն թեքել Միխայել Շումախերից

Հովանավորները չեն հրաժարվել Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հետ համագործակցությունից: Այդ մասին հայտնել է Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը: Շումախերը գանգուղեղային վնասվածքից եւ արհեստական կոմայից հետո այժմ վերականգնվում է սեփական առանձնատանը կահավորված կլինիկայում:

«Մեր հայեցակարգը միշտ եղել է գործընկերության, ընկերության եւ անձնական որակների վրա խարսխված համագործակցությունը: Այժմ դա հաստատվում է, քանի որ գործնականում բոլոր հովանավորները մեզ հետ են»,- Կեմի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Ակնհայտ է, որ մենք պետք է միասին լինենք նույնիսկ ծանր ժամանակներում: Այս պահին Շումախերի հետ համագործակցությունից հրաժարվելը մեր ընկերության համար կլիներ ցավալի»,- ասել է  1996 թվականից Շումախերի հետ համագործակցող գերմանական DVAG ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Պայլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում