18:20  ,  26 դեկտեմբերի, 2014

Մարզական լրագրողներն ընտրել են Եվրոպայի լավագույն մարզիկին

Եվրոպական առաջատար պարբերականների մարզական լրագրողները 2014թ. Եվրոպայի լավագույն մարզիկ են ճանաչել Ֆորմուլա-1-ի չեմպիոն, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին։

Նրանից ընդամենը մեկ միավոր է հետ մնացել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։ Երրորդ տեղում է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչ, որն առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, հաղորդում է Ran.de-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում