20:33  ,  23 դեկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստը, ակումբը եւ հանդիպումը

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը եւ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյին, ով 9 գոլով դարձել է խմբային փուլի լավագույն ռմբարկուն: Ադրիանոն ԲԱՏԷ-ի հետ խաղում աչքի է ընկել 5 անգամ՝ կրկնելով կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլ

Լավագույն ֆուտբոլիստ՝ Լուիս Ադրիանո («Շախտյոր»)

Հայտնություն՝ Բրել Էմբոլո («Բազել»)

Աստղային վետերան՝ Ֆրանչեսկո Տոտի («Ռոմա»)

Լավագույն ակումբ՝ «Ռեալ»

Լավագույն հանդիպում՝ «Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա»՝ 3:2

Քամբեք՝ «Արսենալ» - «Անդերլեխտ»՝ 3:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում