01:55  ,  23 դեկտեմբերի, 2014

«Չելսին» կրկին առաջ անցավ «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»: Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել անգլիացի Ջոն Թերին եւ իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը:

«Չելսին» վաստակեց 42 միավոր եւ կրկին առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը հավաքել է 39 միավոր:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սթոք Սիթի» - «Չելսի»՝ 0:2 

Ջոն Թերի, 2, Սեսկ Ֆաբրեգաս, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում