01:33  ,  23 դեկտեմբերի, 2014

Տեւեսը կրկնեց Շեւչենկոյի եւ Էտո՛Օ-ի ցուցանիշները

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսն Իտալիայի Սուպերգավաթի «Նապոլիի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ եւ գոլերի քանակով հավասարվեց Անդրեյ Շեւչենկոյին եւ Սամուել Էտո՛Օ-ին: Բոլոր ֆուտբոլիստներն Իտալիայի Սուպերգավաթի խաղերում դարձել են երեքական գոլի հեղինակ:

Շեւչենկոն երեք գոլ էր խփել «Միլանի» կազմում, իսկ կամերունցին՝ «Ինտերում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում