00:57  ,  23 դեկտեմբերի, 2014

Դիմիտրովը՝ Բուլղարիայի լավագույն մարզիկ, Հալեպը՝ Ռումինիայի լավագույն մարզուհի

Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը լրագրողների քվեարկության արդյունքում ճանաչվել է իր երկրի 2014թ. լավագույն մարզիկ, տեղեկացնում է lequipe-ը: Այս տարվա ընթացքում բուլղարացին հաղթել է Լոնդոնի, Բուխարեստի եւ Ակապուլկոյի մրցաշարերում ու հասել Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ:

Աշխարհի երրորդ ռակետ, ռումինուհի Սիմոնա Հալեպը ճանաչվել է Ռումինիայի լավագույն մարզուհի: 2014-ի ընթացքում Հալեպը հաղթել է երկու մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում