00:24  ,  23 դեկտեմբերի, 2014

«Նապոլին»՝ Իտալիայի սուպերգավաթակիր

Իտալիայի Սուպերգավաթի խաղում A Սերիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում 5:6 հաշվով պարտվեց գավաթակիր «Նապոլիին»:

Քաթարում կայացած հանդիպման հիմական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերն աչքի ընկան եւս մեկական անգամ: Արգենտինացի Կարլոս Տեւեսը, օգտնվելով մրցակցի պաշտպանների սխալից, 5-րդ րոպեին առաջ մղեց «Յուվենտուսին»: 68-րդ րոպեին «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, սակայն 106-րդ րոպեին Տեւեսը կրկին գրավեց նեապոլցիների դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: 118-րդ րոպեին Իգուաինը երկրորդ անգամ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ նույնպես դառնալով դուբլի հեղինակ:

«Նապոլին» երկրորդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը:

Իտալիայի Սուպերգավաթ

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 2:2 (11 մ հարվածաշար՝ 5:6)

Կարլոս Տեւես, 5, 106 - Գոնսալո Իգուաին, 68, 118

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում