23:35  ,  22 դեկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 30 միլիոն ֆունտ վճարել Դե Բրույնեի համար

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 30 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել գերմանական «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեի համար, տեղեկացնում է The Telegraph-ը:

Ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 17 խաղերում դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ: Դե Բրույնեն չի կարողացել ամրապնդվել Լոնդոնի «Չելսիում», որտեղից էլ տեղափոխվել է գերմանական ակումբ: Ենթադրվում է, որ երկու ակումբները շուտով կսկսեն բանակցությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում