00:18  ,  23 դեկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հանդիպել են տարբեր հիվանդություններ ունեցող երկրպագուների հետ

Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոներին ընդառաջ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մայքլ Կերիկը, Խուան Մատան, Ուեյն Ռունին, Ռոբին վան Պերսին եւ մարզչական շտաբում ընդգրկված Ռայան Գիգզը հանդիպել են ակումբի երկրպագուների հետ, ովքեր տառապում են տարբեր հիվանդություններով:

Ֆուտբոլիստները բաժանել են ինքնագրեր, զրուցել եւ լուսանկարվել երկրպագուների հետ:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում