Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ ցանկանում է անգլիական ակումբում տեսնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, ում հետ խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»:
«Շատ եմ ցանկանում, որ Մեսին տեղափոխվի «Չելսի»: «Բարսելոնայի» սան եմ եւ կարծում եմ, որ Մեսին պետք է կարիերան ավարտի կատալոնական ակումբում: Մեսիի կարեւորությունը բավական մեծ է ցանկացած ակումբի համար»,- Ֆաբրեգասի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում