23:20  ,  22 դեկտեմբերի, 2014

Ֆաբրեգաս. Հիանալի կլինի, եթե Մեսին տեղափոխվի «Չելսի»

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ ցանկանում է անգլիական ակումբում տեսնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, ում հետ խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»:

«Շատ եմ ցանկանում, որ Մեսին տեղափոխվի «Չելսի»: «Բարսելոնայի» սան եմ եւ կարծում եմ, որ Մեսին պետք է կարիերան ավարտի կատալոնական ակումբում: Մեսիի կարեւորությունը բավական մեծ է ցանկացած ակումբի համար»,- Ֆաբրեգասի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում