22:06  ,  22 դեկտեմբերի, 2014

Պաշտոնական. «Զալցբուրգի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել ավստրիական «Զալցբուրգի» եւ Սլովենիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Կեւին Կամպլին, տեղեկացնում է գերմանական ակումբի կայքը:

Կամպլը 2012-ից խաղում է ավստրիական ակումբում եւ 109 խաղում դարձել է 29 գոլի, 54 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը: Գործարքի ֆինակսական մանրամասները չեն հրապարակվում: Մինչ «Զալցբուրգ» տեղափոխվելը, Կամպլը խաղացել է Լեւերկուզենի «Բայերում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում