21:44  ,  22 դեկտեմբերի, 2014

ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարը՝ Պլատինիի եւ Ռոնալդուի դրվագի մասին

ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղար Պեդրո Պինտոն հայտարարել է, որ կազմակերպության նախագահ Միշել Պլատինին չունի տարաձայնություններ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Աշխարհի ակումբային առաջնության պարգեւատրման արարողության ժամանակ Ռոնալդուն չեր սեղմել Պլատինիի ձեռքը:

«Չկան խնդիրներ: Ռոնալդուն Պլատինիի ձեռքը սեղմել էր մինչ այդ դրվագը: Երբ Ռոնալդուն մոտեցավ երկրորդ անգամ, Պլատինին զրուցում էր Կարլո Անչելոտիի հետ: Այդ պատճառով էլ պորտուգալացին չի սեղմել ղեկավարի ձեռքը: Զրուցել եմ Պլատինիի հետ: Նա տխրել էր այն պատճառով, որ երկրպագուները հնարավոր է մտածեին Ռոնալդուի հետ վատ հարաբերությունների մասին»,- Պինտոյի խոսքը փոխանցում է Diario de Noticias-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս