21:28  ,  22 դեկտեմբերի, 2014

Զդենեկ Զեմանը հեռացվել է պաշտոնից

«Կալյարին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Զդենեկ Զեմանին, տեղեկացնում է ակումբի կայքը: Չեխ մասնագետի գլխավորությամբ իտալական ակումբը չի հաղթել հոկտեմբերի 25-ից եւ անցկացրած 8 խաղերից չորսում պարտվել է՝ A Սերիայում զբաղեցնելով 18-րդ տեղը:

«Կալյարիի» նոր մարզիչի թեկնածուներն են Վալտեր Ձենգան եւ Ջանֆրանկո Ձոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում