20:10  ,  22 դեկտեմբերի, 2014

«Բորուսիայի» հարձակվողը տեղափոխվել է «Աուգսբուրգ»

Դորտնունդի «Բորուսիայի» եւ Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Չժի Դոն Վոնը վերադարձել է «Աուգսբուրգ», տեղեկացնում է «Աուգսբուրգի» կայքը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 23-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի ակումբ էր տեղափոխվել 2014-ին:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վոն ոչ մի խաղ չի անցկացրել «Բորուսիայում»: Հարավային Կորեայի հավաքականում հարձակվողը Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում