Դորտնունդի «Բորուսիայի» եւ Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Չժի Դոն Վոնը վերադարձել է «Աուգսբուրգ», տեղեկացնում է «Աուգսբուրգի» կայքը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 23-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի ակումբ էր տեղափոխվել 2014-ին:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վոն ոչ մի խաղ չի անցկացրել «Բորուսիայում»: Հարավային Կորեայի հավաքականում հարձակվողը Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում