19:28  ,  22 դեկտեմբերի, 2014

Մեսին՝ Հարավային Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի լավագույն մարզիկ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Prensa Latina-ի վարկածով ճանաչվել է Հարավային Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների լավագույն մարզիկ: Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի խաղացող Խամես Ռոդրիգեսը երկրորդն է:

Արգենտինայի ազգային թիմը ճանաչվել է լավագույն հավաքական: Լավագույններին ընտրել են Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների 137 լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում