19:48  ,  22 դեկտեմբերի, 2014

Կորյանը նշել է Ռուսաստանի լավագույն մարզիչին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Արշակ Կորյանը կարծում է, որ Ռուսատանի տարվա լավագույն մարզիչը «Ռուբինը» գլխավորող Ռինատ Բիլյալետդինովն է: Մասնագետի գլխավորությամբ կազանյան ակումբը ՌՊԼ-ի 17 տուրերից հետո զբաղեցնում է 7-րդ տեղը:

«Կարծում եմ՝ 2014թ. Ռուսաստանի լավագույն մարզիչը Ռինատ Բիլյալետդինովն է: Նա միակ մասնագետն է, ով ուշադրություն չի դարձնում ֆուտբոլիստների տարիքին եւ պայմանագրի կետերին: Բիլյալետդինովը ֆուտբոլիստներին ընտրում է միայն որակների համար»,- Կորյանի խոսքը մեջբերում է championat-ը:

Կորյանը Ռուսաստանի երիտասարդական ընթացիկ առաջնությունում 14 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ 19-ամյա հարձակվողը խաղացել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականում, սակայն հետագայում՝ Ռուսաստանի երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս