19:11  ,  22 դեկտեմբերի, 2014

«Սպարտակի» ֆուտբոլիստը կխաղա A Սերիայում

Իտալական «Ջենոայի» նախագահ Էնրիկո Պրեցիոզին պայմանավորվել է Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարների հետ կիսապաշտպան Տինո Կոստային վարձակալելու հարցում, տեղեկացնում է championat-ը: Ֆուտբոլիստն իտալական ակումբին կմիանա հունվարին եւ A Սերիայում կխաղա 1.5 տարի:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Կոստան 7 խաղ է անցկացրել «Սպարտակում» եւ դարձել երկու գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում