18:31  ,  22 դեկտեմբերի, 2014

Հումելս. «Բորուսիան» արդարացիորեն է նախավերջին տեղում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը նշել է, որ ակումբն արդարացիորեն է Բունդեսլիգայում գտնվում նախավերջին տեղում: Յուրգեն Կլոպի թիմը 17 խաղում վաստակել է 15 միավոր:

«Բորուսիան» գտնվում է խղճուկ վիճակում: Չկա երաշխիք, որ երկրորդ շրջանում խաղալու ենք ավելի հաջող: Առաջին շրջանում վնասվածք ստացան բոլոր առանցքային ֆուտբոլիստները: Արդարացիորեն ենք Բունդեսլիգայում հայտնվել նման վիճակում: Երբ վերադառնան մեր լավագույն ֆուտբոլիստները, ապա հնարավոր է շտկել իրավիճակը: Սակայն ոչ ոք չի կարող վստահեցնել, որ չենք ունենա նոր վնասվածքներ»,- Հումելսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով