18:16  ,  22 դեկտեմբերի, 2014

Ջոկովիչին առաջարկել են 100 հազար դոլար պայմանավորված խաղերին մասնակցելու համար

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը  USA Today-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2006-ին իրեն առաջարկել են 100 հազար դոլար պայմանավորված խաղերին մասնակելու համար: Թենիսիստը մերժել է առաջարկը:

«Կարծում եմ՝ այն անօրինական է: Պայմանավորված խաղերը վնաս են հասցնում մեր մարզաձեւի հեղինակությանը: Ցավոք, հիմա էլ շատ են պայմանավորված խաղերը»,- ասել է Ջոկովիչը:

Հիշեցնենք, որ  2014-ին Ջոկովիչը հաղթել է 7 մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում