17:34  ,  22 դեկտեմբերի, 2014

Մուրատ Յակին. Սալահի եւ Ֆրայի ձեռքբերումներն Ամանորի լավագույն նվերները կլինեն

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը խոսել է «Չելսիի» ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահի եւ «Բազելի» կիսապաշտպան Ֆաբիան Ֆրայի նկատմամբ հետաքրքրության մասին: Երկու ֆուտբոլիստներն էլ նախկինում աշխատել են մասնագետի հետ: Յակինն այս ամռանն է «Բազելից» հեռացել եւ գլխավորել Մոսկվայի «Սպարտակը»:

«Շատ եմ ցանկանում պայմանագիր կնքել Սալահի եւ Ֆրայի հետ: Ծանոթ եմ երկու ֆուտբոլիստների կարողություններին: Ակումբի նախագահը խոստացել է անակնկալ մատուցել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հուսով եմ՝ Սալահի եւ Ֆրայի ձեռքբերումները կլինեն իմ Ամանորի նվերները»,- Յակինի խոսքը փոխանցում է Daily Star-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում