16:55  ,  22 դեկտեմբերի, 2014

«Ռեալը» 3 շաբաթով կորցրեց Մարսելոյին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ, հաղորդում է Marca-ն:

Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Մարոկկոյում ավարտված ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային առաջնության եզրափակիչում, որում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել էր արգենտինական «Սան Լորենցոյին»:

Ամենայն հավանականությամբ, Մարսելոն բաց կթողնի «Վալենսիայի» դեմ Պրիմերայի հաջորդ տուրի խաղն ու Մադրիդի «Աթլետիկոյի» հետ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում