16:30  ,  22 դեկտեմբերի, 2014

Շկրտելը ցուցադրել է սարսափելի վնասվածքը (ֆոտո)

«Լիվերպուլի» սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը հրապարակել է իր գլխի վնասվածքի լուսանկարը: Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի խաղում, որում ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն կանգնել էր նրա գլխին:

«Հիասթափված եմ արդյունքից, սակայն ուրախ եմ, որ գոլս միավոր պարգեւեց թիմին»,- instagram-ում գրել է Շկրտելը:

Հիշեցնենք, որ լիվերպուլյան խաղում դաշտի տերերը պարտությունից փրկեցին սլովակ պաշտպանի՝ 97-րդ րոպեին գլխի հարվածով խփած գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում