16:10  ,  22 դեկտեմբերի, 2014

«Նյուքասլի»՝ քաղցկեղից բուժված ֆուտբոլիստը վերսկսում է մարզումները

Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խոնաս Գուտյերեսը դեկտեմբերի 22-ին կվերսկսի մարզումները «Նյուքասլում»: Վերջերս քաղցկեղից բուժված 31-ամյա ֆուտբոլիստը կմարզվի անգլիական ակումբի երիտասարդական թիմում, հաղորդում է «Նյուքասլի» կայքը:

Խոնաս Գուտյերեսը 2008-ից է հանդես գալիս «Նյուքասլում»: 2013-ին նրա մոտ հայտնաբերվել էր ամորձիների քաղցկեղ: 2007-2012-ը կիսապաշտպանն Արգենտինայի հավաքականում անցկացրել է 22 խաղ՝ խփելով մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում