15:56  ,  22 դեկտեմբերի, 2014

Շախմատային լուրեր

Հայաստանը ներկայացնող Հովհաննես Գաբուզյանը երկրորդ տեղն է գրավել Իտալիայի Պադովա քաղաքում ավարտված շախմատային բաց մրցաշարում: Հայ գրոսմայստերն 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Նա կես միավոր է զիջել առաջին տեղը գրաված ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Վովկին:

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկած օփենի առաջին տուրում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Մհեր Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել, իսկ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը պարտվել է, հայտնում է Armchess-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում