15:22  ,  22 դեկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Ոչ մի դեպքում չեմ լքի «Բորուսիան»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլի Գերմանիայի առաջնության անհաջող առաջին շրջանից հետո նշել է, որ չի պատրաստվում հրաժարկան տալ:

«Ոչ մի դեպքում չեմ հուսալքվի եւ հեռանա թիմից: Չի կարելի տրվել հուսահատության անզորությանը: Իհարկե, մտածել եմ իմ կատարած աշխատանքի շուրջ: Սխալներ թույլ տվել եմ նաեւ ես, սակայն պետք է ասեմ, որ մրցաշրջանի նախապատրաստական փուլն անհաջող էր, քանի որ աշխարհի առաջնությունը փչացրեց ամեն բան: Ռոյսի, Շահինի եւ Գյունդոգանի պես ֆուտբոլիստներից չես կարող անմիջապես լավ խաղ ակնկալել ծանր վնասվածքից հետո:

Այն, որ հիմարների պես հայտնվել ենք այստեղ, դա արդարացի է: Սա մեր կյանքի վատագույն մրցաշրջանն է: Վստահ եմ, որ առաջնության երկրորդ շրջանում մեզ հաղթելը լինելու է շատ բարդ: Մենք կդառնանք կատաղի որսորդներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild -ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերում Դորտմունդի «Բորուսիան» կրել է 10 պարտություն եւ առաջին շրջանից հետո 15 միավորով բաժանում է վերջին 2 տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով