14:30  ,  22 դեկտեմբերի, 2014

NBA-ի կրկնակի չեմպիոնը ստացել է հրազենային վնասվածք

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին խաղացող Կարլ Հերերան հրազենային վնասվածքներ է ստացել Վենեսուելայում: Միջադեպը տեղի է ունեցել ռեստորաններից մեկի կողոպուտի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:

48-ամյա բասկետբոլիստը հոսպիտալացվել է եւ այժմ գտնվում է կայուն վիճակում: Նախկին հարձակվող Կարլ Հերերան NBA-ում անցկացրել է 465 խաղ՝ 2 անգամ դառնալով չեմպիոն: Այժմ նա Վենեսուելայում գլխավորում է այդ երկրի լիգայում հանդես եկող թիմերից մեկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում