14:52  ,  22 դեկտեմբերի, 2014

«Բավարիան» տրանսֆերներ չի իրականացնի հունվարին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել է Գերմանիայի չեմպիոնի տրանսֆերային ծրագրերի մասին:

«Հունվարին «Բավարիան» ակտիվ չի լինի տրանսֆերային շուկայում: Դեռ չեմ կարող ասել, թե ով է լքելու մեզ: Շաքիրին ու Հեյբերգը խնդրել են քննարկել նրանց բաց թողնելու տարբերակը: Ինչ վերաբերում է Մարկո Ռոյսին, ապա այդ հարցում պետք է կողմնորոշվի «Բորուսիան»: Անձամբ ես կարող եմ պատկերացնել, որ նա ցանկանում է մնալ Դորտմունդում»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է TZ-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում