13:50  ,  22 դեկտեմբերի, 2014

Յոահիմ Լյովը՝ տարվա մարդ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Kicker-ի վարկածով տարվա մարդ է ճանաչվել հայրենիքում:

Գերմանացի մասնագետը երկրորդ անգամ է ստացել պատվավոր մրցանակը: Նա տարվա մարդ էր ճանաչվել նաեւ 2011-ին:

Հիշեցնենք, որ 54-ամյա Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն: Նա ընդգրկվել է նաեւ ՖԻՖԱ-ի 2014թ. աշխարհի լավագույն մարզիչի հավակնորդների թվում եւ այդ մրցանակի համար կպայքարի Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտիի եւ «Աթլետիկոյում» աշխատող Դիեգո Սիմեոնեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում