13:28  ,  22 դեկտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը դարձել է Հնդկաստանի չեմպիոն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի, Երեւանի «Փյունիկի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ապուլա Բետեն «Աթլետիկո Կալկաթա» ակումբի կազմում հռչակվել է Հնդկաստանի Սուպերլիգայի հաղթող: Եզրափակիչում «Աթլետիկո Կալկատան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաշվով հաղթել է «Կերալա Բլաստերսին», որի դարպասը պաշտպանում էր Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Դեւիդ Ջեյմսը:

Ապուլա Բետեի ակումբակիցներից է «Լիվերպուլի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիս Գարսիան: «Աթլետիկո Կալկաթան» առաջին անգամ է դարձել Հնդկաստանի չեմպիոն:

Հիշեցնենք, որ այս տարի Հնդկաստանի առաջնությանը մասնակցում էին մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ալեսանդրո Դել Պյերոն («Դելի Դինամոս»), Ռոբեր Պիրեսը («Գոա»), Ֆրեդի Յունգբերգը («Մումբայ Սիթի»), Միկայել Սիլվեստրը («Շենայն»), Դավիդ Տրեզեգեն («Պունա Սիթի»), Ժոան Կապդեւիլան («Նորտիստ Յունայթեդ»): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում