12:48  ,  22 դեկտեմբերի, 2014

«Արարատ ՏՏՈւ»-ի եւ Հայաստանի հավաքականի խաղի գոլերը

Էստոնական «Արարատ ՏՏՈւ» ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղի տեսությունը: Էստոնիայի Կիիլի քաղաքում անցկացված խաղում Հայաստանի թիմը Հենրիկ Գրիգորյանի դուբլի եւ Սարո Մարդանյանի ու Սարո Գալստյանի գոլերի շնորհիվ առավելության էր հասել 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ այդ հավաքի ընթացքում Հայաստանի հավաքականը եւս հաղթանակ էր տարել Էստոնիայի թիմի նկատմամբ (2:0, 3:1): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում