12:33  ,  22 դեկտեմբերի, 2014

Լրագրողները որոշել են Խորվաթիայի լավագույն մարզիկին

Խորվաթիայի 2014թ. լավագույն մարզիկ է ճանաչվել 26-ամյա թենիսիստ Մարին Չիլիչը, հաղորդում է Sportske Novosti-ն:

Հարցմանը մասնակցել են Խորվաթիայի առաջատար լրատվամիջոցների 304 լրագրողներ:

Մարին Չիլիչը 2014-ին նվաճել էր US Open-ի հաղթողի տիտղոսը, ինչպես նաեւ տարին ավարտել էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի 9-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում