12:17  ,  22 դեկտեմբերի, 2014

2014-ին տիտղոսները 65 միլիոն եվրո են բերել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» 2014 թվականին նվաճած տիտղոսների շնորհիվ հարստացել է 65 միլիոն եվրոյով, տեղեկացնում է Marca-ն:

Այդ գումարն Արքայական ակումբն աշխատել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի Գավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում եւ աշխարհի 2014թ. ակումբային առաջնությունում տարած հաղթանակների շնորհիվ:

Մարոկկոյում անցկացված աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար «Ռեալի» ֆուտբոլիստները ստացել են 150 հազարական եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում