11:44  ,  22 դեկտեմբերի, 2014

NBA. Լեբրոնը նպաստեց «Քլիվլենդի» հաղթանակին, Բրայանտը չփրկեց «Լեյքերսին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» սեփական խաղահրապարակում 105:91 հաշվով հաղթեց «Մեմֆիսին»: «Քլիվլենդ» վերադարձած Լեբրոն Ջեյմսը վաստակեց 25 միավոր՝ ճանաչվելով խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Կոբի Բրայանտի 25 միավորները չօգնեցին «Լեյքերսին», որն արտագնա խաղում 101:108 հաշվով պարտվեց «Սակրամենտոյին»:

NBA, կանոնավոր առաջնություն    

«Տորոնտո» - «Նյու Յորք»՝ 118:108 (33:25, 25:26, 33:24, 27:33)

«Քլիվլենդ» - «Մեմֆիս»՝ 105:91 (22:19, 30:22, 25:29, 28:21)

«Սակրամենտո» - «Լեյքերս»՝ 108:101 (26:23, 26:37, 29:20, 27:21)

«Բրուքլին» - «Դետրոյտ»՝ 110:105 (28:18, 25:33, 30:27, 27:27)

«Մայամի» - «Բոստոն»՝ 100:84 (28:21, 24:21, 20:19, 28:23)

«Օռլանդո» - «Ֆիլադելֆիա»՝ 88:96 (20:23, 22:14, 18:27, 28:32)

«Վաշինգթոն» - «Ֆինիքս»՝ 92:104 (23:22, 27:28, 21:29, 21:25)

«Մինեսոտա» - «Ինդիանա»՝ 96:100 (17:20, 21:32, 30:23, 28:25)

«Օկլահոմա» - «Նյու Օրլեան» 99:101 (28:25, 20:28, 33:23, 18:25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում