10:59  ,  22 դեկտեմբերի, 2014

Մատեո Կովաչիչ. Կարիերայիս լավագույն գոլն էր

«Ինտերի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մեկնաբանել է «Լացիոյի» դեմ իտալական A Սերիայի տարեվերջյան 16-րդ տուրի խաղում խփած գեղեցիկ գոլը:

«Խփել եմ շատ գոլեր, սակայն կարծում եմ, որ սա կարիերայիս լավագույն գոլն էր: Ամեն դեպքում, ես հիասթափված եմ: Մեր սխալների հետեւանքով բաց թողած 2 գոլերի պատճառով թիմը կորցրեց մրցաշարային աղյուսակում բարձրանալու հնարավորությունը: «Ինտերը» չի կարող գոհ լինել ոչ ոքիով»,- Կովաչիչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ միլանյան խաղում գրանցվեց 2:2 հաշիվը, իսկ «Լացիոն» չպահպանեց 2 գոլի առավելությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով