11:33  ,  22 դեկտեմբերի, 2014

«Բավարիայի» նախկին մարզիչը Ռոյսին խորհուրդ է տվել ընտրել «Ռեալը», իսկ «Բորուսիային»՝ ձեռք բերել Կլոզեին

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին խորհուրդ է տվել տեղափոխվել Մարդիդի «Ռեալ», իսկ Դորտմունդի թիմին՝ ձեռք բերել «Լացիոյի» 36-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեին:

«Բորուսիան» խնդիրներ ունի առջեւի գծում: Մրցաշրջանի առաջին հատվածում նրանք խփել են 18 գոլ: Թիմի լավագույն ռմբարկուն Օբամեյանգն է, ով աչքի է ընկել 5 անգամ: Կարծում եմ՝ Կլոզեն այն ֆուտբոլիստն է, ով կօգներ «Բորուսիային»:

Ինչ վերաբերում է Մարկո Ռոյսին, ապա նրա տեղափոխությունը «Ռեալ» լավ գաղափար է: Մադրդիցիները միշտ հանդես են գալիս մի քանի մրցաշարերում: Ռոյսի համար դա կլինի խաղային ժամանակ ստանալու լավ հնարավորություն»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Միրոսլավ Կլոզեի պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով