10:38  ,  22 դեկտեմբերի, 2014

Արսեն Ջուլֆալակյանը Նյու Յորքում հաղթել է ԱՄՆ-ի լավագույն ըմբիշներից մեկին

Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնության հաղթող Արսեն Ջուլֆալակյանը դեկտեմբերի 21-ին Նյու Յորքում գոտեմարտ է անցկացրել ԱՄՆ-ի ազատ ոճի լավագույն ըմբիշներից Կայլ Դեյկի հետ:

«Մեդիսոն Սքվեր Գարդեն» հեղինակավոր մարզապալատում կայացած գոտեմարտում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 27-ամյա Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ է տարել 6:3 հաշվով: Գոտեմարտն անցկացվել է 74 կգ քաշային կարգում:

23-ամյա Կայլ Դեյկն օլիմպիական չեմպիոն Ջորդան Բարոուզի գլխավոր մրցակիցն է ԱՄՆ-ում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս