10:22  ,  22 դեկտեմբերի, 2014

Բունդեսլիգա. Տարեվերջյան տուրի լավագույն գոլերը եւ սեյվերը

Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 2014թ. վերջին՝ 17-րդ տուրի լավագույն գոլերի եւ սեյվերի հնգյակները:

Բունդեսլիգայի առաջին շրջանից հետո առաջատարը 45 միավոր հավաքած Մյունխենի «Բավարիան» է, որը 11 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»: Լեւերկուզենի «Բայերը» 28 միավորով երրորդ տեղում է, իսկ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 10 պարտություն կրած Դորտմունդի «Բորուսիան» 15 միավորով «Ֆրայբուրգի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով