01:40  ,  22 դեկտեմբերի, 2014

A Սերիա. Կովաչիչի արտակարգ գոլն ու տարվա գեղեցիկ ավարտը

«Ինտեր» - «Լացիո» խաղով ավարտվեց իտալական A Սերիայի տարեվերջյան 16-րդ տուրը: Միլանում կայացած խաղն անցավ դիտարժան պայքարում եւ ավարտվեց 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսում «Ինտերի» մոտ ոչինչ չէր ստացվում, իսկ հռոմեացիները բրազիլացի 21-ամյա կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնի դուբլի շնորհիվ ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կերպարանափոխվեցին եւ ունեին հսկայական առավելություն: 66-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչն արտակարգ հարվածով կրճատեց հաշիվը, իսկ քիչ անց «Ինտերին» պարտությունից փրկեց արգենտինացի հարձակվող Ռոդրիգո Պալասիոն, ով իր առաջին գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում: Խաղի վերջնամասը եւս անցավ միլանցիների գրոհների նորքո, սակայն նոր գոլեր չգրանցվեցին:

22 միավոր հավաքած «Ինտերը» տարին ավարտեց 11-րդ տեղում, իսկ «Լացիոն» ունի 27 միավոր եւ «Նապոլիի» ու «Սամպդորիայի» հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 2:2

Մատեո Կովաչիչ, 66, Ռոդրիգո Պալասիո, 80 – Ֆելիպե Անդերսոն, 2, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով