Իսպանական Պրիմերայում դեկտեմբերի 21-ին անցկացվեցին տարեվերջյան 16-րդ տուրի 4 խաղերը: Տուրը հաղթական էր գործող չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի», «Վիլյառեալի» եւ «Մալագայի» համար, իսկ «Գրանադան» ու «Խետաֆեն» բաժանվեցին խաղաղությամբ:
Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ արտագնա խաղում «Աթլետիկոյի» կամային հաղթանակին նպաստեց ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանի հեթ-տրիկը:
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Աթլետիկ» - «Ալթետիկո»՝ 1:4
Միկել Ռոխո, 14 – Անտուան Գրիզման, 46, 73, 81, Ռաուլ Գարսիա, 51 (11մ.)
«Վիլյառեալ» - «Դեպորտիվո»՝ 3:0
Ջոնաթան դոս Սանթոս, 10, Լուսիանո Վիետո, 68, 73
«Գրանադա» - «Խետաֆե»՝ 1:1
Ջոն Կորդոբա, 40 – Էմիլիանո Վելասկես, 78
«Էլչե» - «Մալագա»՝ 1:2
Դավիդ Լոմբան, 45 – Իգնասիո Կամաչո, 49, Լուիս Ալբերտո, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում