00:03  ,  22 դեկտեմբերի, 2014

Պրիմերա. Գրիզմանի հեթ-տրիկն ու տարեվերջյան տուրի արդյունքները եւ գոլերը

Իսպանական Պրիմերայում դեկտեմբերի 21-ին անցկացվեցին տարեվերջյան 16-րդ տուրի 4 խաղերը: Տուրը հաղթական էր գործող չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի», «Վիլյառեալի» եւ «Մալագայի» համար, իսկ «Գրանադան» ու «Խետաֆեն» բաժանվեցին խաղաղությամբ: 

Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ արտագնա խաղում «Աթլետիկոյի» կամային հաղթանակին նպաստեց ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանի հեթ-տրիկը:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Աթլետիկ» - «Ալթետիկո»՝ 1:4

Միկել Ռոխո, 14 – Անտուան Գրիզման, 46, 73, 81, Ռաուլ Գարսիա, 51 (11մ.)

«Վիլյառեալ» - «Դեպորտիվո»՝ 3:0

Ջոնաթան դոս Սանթոս, 10, Լուսիանո Վիետո, 68, 73

«Գրանադա» - «Խետաֆե»՝ 1:1

Ջոն Կորդոբա, 40 – Էմիլիանո Վելասկես, 78

«Էլչե» - «Մալագա»՝ 1:2

Դավիդ Լոմբան, 45 – Իգնասիո Կամաչո, 49, Լուիս Ալբերտո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս