23:30  ,  21 դեկտեմբերի, 2014

ԱՄՆ-ում ընտրել են տարվա լավագույն բասկետբոլիստին

«Քլիվլենդի» խաղարկող Կայրի Իրվինգը ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն խաղացող, գրում է usab.com-ը:

Ամռանն ամերիկացիները հաղթել էին Իսպանիայում կայացած աշխարհի 2014թ. առաջնությունում, իսկ Կայրի Իրվինգը ճանաչվել էր մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

Նախորդ տարի ԱՄՆ-ի լավագույն բասկետբոլիստ էր ճանաչվել «Օռլանդոյի» հարձակվող Արոն Գորդոնը, ով ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականին օգնել էր դառնալ աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում