09:21  ,  22 դեկտեմբերի, 2014

«Ռեալը» հարստացնում է տիտղոսների հավաքածուն (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալին», որը դեկտեմբերի 20-ին դարձավ ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային չեմպիոն:

Մարոկկոյում անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիրն իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով պարտության էր մատնել Լիբերտադորեսի Գավաթի հաղթող արգենտինական «Սան Լորենցոյին»:

«Ռեալն» առաջին անգամ հաղթեց 2000 թվականից անցկացվող աշխարհի ակումբային առաջնությունում, որը տեղի չի ունեցել 2001-2004-ը: Միջմայցամաքային Գավաթում մադրիդցիները հաղթել են 3 անգամ՝ 1960-ին, 1998-ին եւ 2002-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում