22:28  ,  21 դեկտեմբերի, 2014

Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիան» ձմեռային դադարի է մեկնում որպես հետնապահ

Գերմանական Բունդեսլիգայում դեկտեմբերի 21-ին անցկացվեցին տարվա վերջին՝ 17-րդ տուրի եզրափակիչ խաղերը: «Հոֆենհայմը» Բեռլինում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Հերտայի» դարպասը, իսկ հետնապահ «Ֆրայբուրգը» տանը 2:2 հաշվով ավարտեց «Հանովերի» դեմ խաղը՝ հաղթանակը բաց թողնելով լրացուցիչ ժամանակում:

«Ֆրայբուրգը» հավաքեց 15 միավոր եւ Գերմանիայի այս առաջնությունում 10 պարտություն կրած Դորտմունդի «Բորուսիայի» հետ բաժանում է վերջին 2 տեղերը:  

Ամանորյա դադարից առաջ առաջատարը 45 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 11 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»: Եռյակը եզրափակող «Բայերն» ունի 28 միավոր, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», Գելզենկիրխենի «Շալկեն» ու «Աուգսբուրգը» 27-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը:

2015-ին Գերմանիայի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայի» առաջին խաղը կայանալու է հունվարի 30-ին Լեւերկուզենում, որտեղ մրցակիցը լինելու է «Բայերը»: 

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Հերտա» - «Հոֆենհայմ»՝ 5:0

Ջոն Բրուքս, 23 (ինքնագոլ), Սեյադ Սալիհովիչ, 26 (11մ.), 29 (11մ.), Սվեն Շիպլոկ, 74, Սեբաստիան Ռուդի, 84

«Ֆրայբուրգ» - «Հանովեր»՝ 2:2

Մայկ Ֆրանց, 45, Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 81 – Լեոնադրո Բիտենկուր, 83, Խոսելու, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում