21:56  ,  21 դեկտեմբերի, 2014

«Լիվերպուլը» 97-րդ րոպեին փրկվեց «Արսենալի» դեմ խաղում

Անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլն» ընդունեց Լոնդոնի «Արսենալին» եւ պարտությունից փրկվեց ավելացված ժամանակում: Գրանցվեց 2:2 հաշիվը:

Խաղի հենց մեկնարկից լիվերպուլցիներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, իսկ «Արսենալը» վտանգավոր չէր գործում առջեւի գծում: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով, սակայն վերջնամասում գրանցվեց 2 գոլ: Բրազիլացի Ֆելիպե Կոուտինյոն 45-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին, բայց քիչ անց ֆրանսիացի պաշտպան Մաթյե Դեբյուշին խփեց «Արսենալի» պատասխան գոլը:

Երկրորդ խաղակեսում եւս լիվերպուլցիներն ավելի ակտիվ էին, թեեւ հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: 64-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խփեց լոնդոնցիների երկրորդ գոլը, որից հետո «Լիվերպուլի» առավելությանն ավելի մեծացավ: Վերջնամասում Բրենդան Ռոջերսի թիմը նույնիսկ մնաց 10 ֆուտբոլիստներով, բայց ավելացված ժամանակում փրկեց խաղը սլովակ պաշտպան Մարտին Շկրտելի գոլի շնորհիվ:

«Արսենալը» 27 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին», իսկ լիվերպուլցիները 22 միավորով 10-րդն են:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 2:2

Ֆելիպե Կոուտինյո, 45, Մարտին Շկրտել, 90+7 – Մաթյե Դեբյուշի, 45+2, Օլիվյե Ժիրու, 64 

Հեռացում՝ Ֆաբիո Բորինի, 90+3 («Լիվերպուլ»)

«Նյուքասլ» - «Սանդերլենդ»՝ 0:1

Ադամ Ջոնսոն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում