20:20  ,  21 դեկտեմբերի, 2014

Մոուրինյո. Նույնիսկ որդիս է ուրախ, որ հանդիպելու ենք ՊՍԺ-ին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայության մասին:

«Արդեն ասել եմ, որ գոհ եմ վիճակահանությունից: Այդպես բոլորի համար լավ կլինի: Մեր երկրպագուները կծախսեն քիչ գումար: Նրանք կարող են խաղի օրը գալ եւ հեռանալ Փարիզից: Նույնիսկ տղաս է ուրախ, որ կկարողանա ներկա լինել խաղին՝ բաց չթողնելով իր դասերը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս