Մադեյրայում կայացել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Մադեյրայում ծնված 29-ամյա ֆուտբոլիստը եւս ներկա է եղել արարողությանը:
«Ինձ համար ամեն բան սկսվել է հենց այստեղից. իմ կյանքը, իմ ֆուտբոլը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, առանց որի ոչինչ չէր ստացվի: Չէի սպասում, որ երբեւէ կտեղադրվի իմ արձանը: Արձանը նույնիսկ ինձանից լավն է: Այն դուր եկավ ինձ, քանի որ պատրաստված է հիանալի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մադեյրայում գործում է նաեւ Ռոնալդուի թանգարանը: Նրա արձանը տեղադրվել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում