«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Բրեմենի «Վերդերից» կրած պարտությունւց հետո նշել է, որ Դորտմունդի թիմում փոփոխություններ են սպասվում:
«Ես մեզ դեռ դուրս չէի թողնի ֆավորիտների շարքից: 3 շաբաթ ունենք մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվելու համար: Մենք կբարելավենք մեր խաղը եւ կուժեղացնենք թիմը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Thenational.ae-ն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի այս առաջնությունում 10-րդ պարտությունից հետո Դորտմունդի «Բորուսիան» նահանջեց 17-րդ տեղ, սակայն կարող է նաեւ տարին ավարտել վերջին տեղում: Վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիային» միանալու է 5 շաբաթից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում